Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ սրելով կոնֆլիկտը սոցցանցի հետ, որը նա համաձայնել է գնել, հաղորդում է CNBC-ը։

Մասկի իրավաբանական թիմն ուրբաթ օրը գաղտնի հակընդդեմ հայց է ներկայացրել Դելավերի դատարան, ինչը նշանակում է, որ դրա պատճենը հասանելի չի եղել հանրությանը, սակայն հայցի բովանդակությունը կարող է հրապարակվել մոտ ապագայում։


Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ միլիարդատերը ցանկություն է հայտնել գնել Twitter-ը մոտ 44 միլիարդ դոլարով։