Արհեստական ​​ինտելեկտը ստեղծել է Երկրի վրա արվելիք «վերջին» սելֆիները, որոնք սարսափելի են: Սելֆիներն արվել են արհեստական ​​ինտելեկտի պատկերների գեներատոր DALL-E 2-ի կողմից:

Նկարները, որոնք հիշեցնում են հոլիվուդյան սարսափ ֆիլմի տեսարաններ, տեղադրվել են «Ռոբոտների գերբեռնվածություն» անվամբ տիկտոկյան հաշվում, որն ամենօրյա կտրվածքով ԱԻ-ի կողմից ստեղծված նկարներ է տեղադրում:


Սարսափելի նկարները ցույց են տալիս այլանդակված մարդկանց՝ երկարաձգված մատներով եւ հսկայական աչքերով: Մի նկարում երեւում է, թե ինչպես է տղամարդը մոլագար հայացքով նայում տեսախցիկին: Մյուսում երեւում է սարսափելի կմախքի կերպարանք, որը շրջանակված է ծխի հսկայական շղթայով: