Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության եւ տնտեսական գերատեսչությունների ղեկավարների միջեւ 2+2 ձեւաչափով: Ճապոնիան ԱՄՆ-ին տեղեկացրել է «Սախալին-2»-ում բաժնետոմսերը պահելու մտադրության մասին, հաղորդում է NHK-ը։

«Մենք ամերիկյան կողմին բացատրեցինք, որ նախատեսում ենք այս հարցում պահպանել ստատուս քվոն։ Կարծում եմ՝ նրանք հասկացան մեր դիրքորոշումը»,-լրագրողներին ասել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան։