Երկուշաբթի առավոտյան ժամը 8.30-ին ցորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել ուկրաինական նավահանգստից, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Առաջին նավը Օդեսայից կմեկնի ժամը 8.30-ին»,- նշվել է հայտարարությունում։


Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ուկրաինայից ցորենի տեղափոխումը կարող է սկսվել օգոստոսի 1-ից։ Նրա տվյալներով՝ բեռնումն արդեն ավարտվել է։ Ստամբուլի համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կհետեւեն նավին արբանյակի օգնությամբ։

Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական մթերքների արտահանման սահմանափակումների հանման եւ ուկրաինական ցորենը տեղափոխելու գործում Ռուսաստանին աջակցելու մասին։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում Սեւ ծովի երեք նավահանգիստներով, ներառյալ Օդեսան։