Իրանը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Էսլամին։

«Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,-նրա խոսքը մեջբերում է Fars-ը։


Նա նշել է, որ միջուկային զենք ստեղծելու ձգտման մասին Թեհրանին ուղղված մեղադրանքներն անհիմն են։

Էսլամիի խոսքով՝ Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ կառուցողական համագործակցություն է հաստատվել, որն անխափան գործում է։