Կլիմայական ճգնաժամը շատ ամերիկացիների կարող է դեպի կլիմայական բոլորովին նոր իրողություն մղել. նոր վերլուծությունը ցույց է տվել, որ դարավերջին ԱՄՆ 16 քաղաքներում ամռանը կարող է այնպիսի ջերմաստիճան գրանցվել, ինչպիսին Մերձավոր Արեւելքում է, գրում է The Guardian-ը:

Այս ամառ անոմալ շոգն ԱՄՆ-ում հսկայական տարածքներ է ընդգրկել, ինչի հետեւանքով բնակչությանը գրեթե մեկ երրորդին շոգերի հետ կապված ցուցումներ են տրվել, իսկ Մեծ հարթավայրերի որոշ հատվածներում ջերմաստիճանը 46 աստիճանի է հասնում: Հարյուրավոր ջերմային ռեկորդներ են գրանցվել Բոստոնից՝ Մասաչուսեթս նահանգ, որտեղ ջերմաստիճանը հասել է 100F 37C, մինչեւ Պորտլենդ՝ Օրեգոն նահանգ, որտեղ երեքշաբթի ջերմաստիճանը 38.9C-ի էր հասել:


Սակայն գլոբալ տաքացումը կարող է ԱՄՆ-ի շատ վայրեր ծայրահեղ շոգի մեջ գցել՝ դրանց կլիման փոխարինելով այնպիսի պայմաններով, որոնք այժմ սովորական են հարավային կամ նույնիսկ երկրից դուրս հատվածների համար:

Climate Central-ի ջերմաստիճանի միտումների վերլուծությունը ցույց է տվել, որ 2100-ի ամառային ջերմաստիճանը շատ քաղաքներում ավելի նման կլինի ավելի հարավային պայմաններին՝ միջինում 437 մղոն հարավ, իսկ Վաշինգտոնում ամառներն ավելի նման կլինեն Օսթինի, Տեխասի ամառներին; Բոստոնն ավելի է նմանվում Ֆիլադելֆիային, իսկ Բիլինգսը՝ Մոնտանա, Էլ Պասոյին՝ Տեխաս նահանգ:

ԱՄՆ-ի որոշ քաղաքներում կլիման կարող է այլ երկրների քաղաքների նման լինել, օրինակ, Լոս Անջելեսը նմանվում է Մեքսիկայի Տուսպանին: Մինչեւ դարավերջ Օսթինում ամառը նման կլինի ժամանակակից Դուբային, Ֆենիքսում՝ Սաուդյան Արաբիային, իսկ Լաս Վեգասում՝ Քուվեյթին:

Հետազոտողները տվյալներ են հավաքել 1990-ից մինչեւ 2020 թվականների ջերմաստիճանի մասին՝ այսօրվա «նորմալ» ջերմաստիճանը սահմանելու համար, եւ դիտարկել են այս դարի 20 տարբեր ջերմաստիճանի կանխատեսումները՝ կլիմայի փոփոխության տարբեր սցենարներով: Նրանք որոշել են համեմատել ստատուս-քվոն մի սցենարի հետ, երբ մոլորակի տաքացումը կտրուկ չի կրճատվի, իսկ գլոբալ միջին ջերմաստիճանը մինչեւ դարավերջ կբարձրանա մոտ 3.6 °C-ով:

Նախաարդյունաբերական ժամանակների համեմատ աշխարհն արդեն տաքացել է մոտ 1,2°C-ով, եւ այս իրավիճակն արդեն նպաստել է դաժան շոգերի եւ անտառային հրդեհների առաջացմանը, որոնք վերջերս հարվածեցին ԱՄՆ-ին եւ Եվրոպային: