2022 թվականի սկզբից ռուս ամենահարուստ ձեռներեցները միասին կորցրել են 60,25 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում են լրագրողները՝ հղում անելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալներին։
Ամենախոշոր կորուստները կրել է Severstal-ի համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը։ Նրա կարողությունը նվազել է 8,2 միլիարդ դոլարով՝ հասնելով 20,6 միլիարդ դոլարի։

Վարկանիշի ամենահարուստ ռուսը Նորիլսկի նիկելի գլխավոր սեփականատերերից Վլադիմիր Պոտանինն է։ Նրան հաջողվել է իր կարողությունն ավելացնել 691 միլիոն դոլարով՝ հասցնելով մինչև 31,6 միլիարդի։ Պոտանինին հաջորդում է Novatek-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, նա տարեսկզբից կորցրել է 5,73 միլիարդ դոլար։ BBI-ը հայտնում է, որ նրա կարողության ծավալը եղել է 26,7 միլիարդի մակարդակում։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է NLMK-ի շահառու Վլադիմիր Լիսինը։ Նա կորցրել է 5,5 միլիարդ դոլար։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 22,5 միլիարդ։ Չորրորդը Մորդաշովն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է գործարար Ալիշեր Ուսմանովը. ձեռնարկատիրոջ կարողությունը նվազել է 894 մլն դոլարով։ Այս պահին, ըստ վարկանիշի, այն գնահատվում է 20,4 միլիարդ:

Bloomberg Billionaires Index-ը հաշվարկվում է՝ հաշվի առնելով այն ընկերությունների արժեքը, որոնցում միլիարդատերերը բաժնետոմսեր ունեն։ Մի շարք ընկերությունների համար հաշվարկը հիմնված է դրանց կապիտալացման հարաբերակցության վրա EBITDA-ի կամ բաժնետոմսի գնի և մեկ արժեթղթի շահույթի հարաբերակցության վրա: Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներառված են աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։ Այնտեղ հայտնվում են 25 ռուսների անուններ։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի կարողությունը տարեսկզբից նվազել է 8,8 մլրդ դոլարով։ Միաժամանակ նա մնաց Ուկրաինայի ամենահարուստ մարդը։

Forbes-ի տվյալներով՝ այսօր գործարարի կարողությունը կազմում է 4,9 մլրդ դոլար։