«Մենք մանդատներից հրաժարվելու որոշում չունենք, բազմաթիվ անգամ էդ մասին հայտարարել ենք, պարզաբանել ու բացատրել ենք, թե ժողովրդի կողմից ստացած այդ մանդատներն ինչի համար է անհրաժեշտ և մանդատներից չհրաժարվելն ինչով է պայմանավորված»,- անդրադառնալով մամուլի՝ մանդատներից հրաժարվելու մասին հրապարակմանը, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«ՀՀ քաղաքացիները մեզ հստակ օրակարգով և ուղերձով տվել են մանդատ, վստահության քվե, մենք սրբորեն պահպանելու ենք այն, և էն օրակարգը, որ իրենք ձևավորել են՝ կլինի խորհրդարանից դուրս, թե խորհրադարանի ներսում, ծառայեցնելու ենք մեզ վստահության քվե տված քաղաքացիների շահերին»,- նշել է նա։