Մոսկվան ուշադիր հետեւում է Արցախում տիրող իրավիճակին եւ կողմերին զսպվածության կոչ անում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Известия»-ն։

«Իսկապես, մենք շատ ուշադիր հետեւում ենք, եւ, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրմամբ։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել եւ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»,-ասել է նա։


Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս բանակցություններ չի վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Բացի այդ, Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող են քննարկել այս իրավիճակը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ։