Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է Արցախի՝ Սառցասար լեռը մի շարք այլ բարձունքներ գրավելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Տեղում դիրքերի ճշտման միջոցառումների արդյունքում՝ մեր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և նրան շրջապատող բարձունքները»,- ասվում է Ադրբեջանի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։