Իսրայելցի գիտնականները մկան սաղմ են ստեղծել՝ առանց ձվի, սերմի եւ արգանդի։ Cell ամսագրում հրապարակված նրանց բացահայտումների համաձայն՝ սինթետիկ «էմբրիոիդը», որն ամբողջությամբ պատրաստված է հասուն մկան ցողունային բջիջներից, ապրել է ութուկես օր, գրում է Haaretz-ն։

Թիմը գլխավորել է Ջեյկոբ (Յակուբ) Հաննան՝ Ռեհովոտում գտնվող ինստիտուտի մոլեկուլային գենետիկայի բաժնից: Ավելի վաղ արված հետազոտությունների ժամանակ պրոֆեսոր Հաննան ցույց էր տվել, որ մկան բնական սաղմը, որը ստեղծվել է ձվաբջիջը սերմնահեղուկով բեղմնավորելու արդյունքում, կարող է աճել արհեստական ​​արգանդում, որը նա նախագծել է իր լաբորատորիայում: Այդ ուսումնասիրությունը մինչ այժմ անպատասխան էր թողել մի մեծ հարց. հնարավո՞ր է արդյոք սինթետիկ սաղմ ստեղծել Պետրիի թասի մեջ աճեցված ցողունային բջիջներից:


«Այս հարցին պատասխանելու համար մենք նախ պետք է պայմաններ մշակեինք գաստրուլյացիայի փուլում (երբ սաղմը սկսում է տարբերվել) բնական սաղմի աճեցման համար,- նշել է Հաննան:- Այնուհետեւ մենք ուսումնասիրեցինք, թե ինչ տեղի կունենա, եթե այդ պայմաններում Ավելի վաղ արված հետազոտությունների ժամանակ պրոֆեսոր Հաննան ցույց էր տվել, որ մկան բնական սաղմը, որը ստեղծվել է ձվաբջիջը սերմնահեղուկով բեղմնավորելու արդյունքում, կարող է աճել արհեստական ​​արգանդում, որը նա նախագծել է իր լաբորատորիայում:եջ աճեցված սաղմնային ցողունային բջիջներ տեղադրենք՝ տեսնելու համար՝ արդյո՞ք դրանք սաղմերի կվերածվեն։ Եւ պատասխանն է՝ այո»:

Նրա հետազոտության մեկ այլ նորարարական ասպեկտը կապված է երեք տեսակի ցողունային բջիջների հետ, որոնցից կազմված են բոլոր կաթնասունների սաղմերը. բուն սաղմի բջիջները, բջիջները, որոնցից զարգանում է դեղին մարմինը, եւ բջիջներ, որոնցից զարգանում է պլացենտան: Մինչ այժմ գիտնականները կարծում էին, որ սինթետիկ սաղմ ստեղծելու համար ցողունային բջիջների երեք տեսակները պետք է առանձին մշակված լինեն։

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ սաղմնային ցողունային բջիջներն իրենց սաղմնային (այսինքն՝ միամիտ) վիճակում բավարար են, որպեսզի դեղին մարմինը եւ պլացենտան դրանցից անկախ զարգանան։ «Դա եւս մի մեծ անակնկալ էր,- նշում է պրոֆեսորը։ Ամենավաղ ցողունային բջիջները կարող են նաեւ արտադրել շրջակա հյուսվածքները, իսկ ավելի ուշ՝ բոլոր օրգանները»:

Եւս մի խնդիր, որը որոշեցին լուծել հետազոտողները, այն էր, թե ինչպես պահել այդ միամիտ ցողունային բջիջներն իրենց սկզբնական վիճակում: «Օրինակ, արյունը եւ մաշկի բջիջները դա այն է, ինչ մենք միշտ ունենք, - բացատրում է Հաննան:- Սակայն սաղմնային ցողունային բջիջները մեր զարգացման մեջ գոյություն ունեն ընդամենը մի քանի օր, իսկ հետո դրանք անհետանում են»:

Այսպիսով, գիտնականները պետք է մի միջավայր մշակեին, որտեղ ցողունային բջջի միամիտ վիճակը կհավերժացվեր՝ արգելափակելով դրա զարգացման ճանապարհը։ «Սովորաբար միամտությունն անհետանում է 12 ժամվա ընթացքում,- ասում է նա։- Բայց մենք վերցնում ենք բջիջը եւ որսում ենք այն՝ արգելակող մոլեկուլներ եւ հորմոններ օգտագործելով»:

Վեյցմանի ինստիտուտի լաբորատորիայում Հաննայի լաբորատորիան նաեւ առաջինն էր աշխարհում, որը միամիտ պայմաններ մշակեց մարդկային ցողունային բջիջների աճեցման համար՝ մի գործընթաց, որը տեւեց ութ տարի, եւ աշխարհի առաջին երկու լաբորատորիաներից մեկը, որոնք դա արեցին մկան ցողունային բջիջների հետ։