Երեւանի բնակիչ, 57-ամյա Գ. Ավանեսյանն օգոստոսի 8–ին դիմել ոստիկանություն՝ հայտնելով, որ օգոստոսի 6-ին իր մայրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկների անփութության պատճառով մահացել է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ահազանգով մեկնած ոստիկաններին տղամարդը պատմել է, որ իր մայրը մահացել է բժիշկների կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով։