«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Սրանց ցինիկությունն անսահման է: Այսքան մահեր, տարածքների կորուստ, վտանգավոր մարտահրավերներ, պատերազմների վտանգ, պետականության կորստի ռիսկ: Եվ այս պայմաններում, սրանք պատրաստվում են հերթական զվարճանքի, կոմեդիայի, կրկեսային ներկայացմանը:
Ռոտենբերգ Նատալիային են Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրում:

Ի՞նչ եք կարծում, սրա մասին Փաշինյան Նիկոլը նախապես գիտե՞ր: Իսկ Պուտի՞նը: Իսկ Ալիևն ու Էրդողա՞նը:

Հարցերը հենց այնպես չեմ տալիս: Հիշեցնեմ, որ Երևանը Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքն է, իսկ Ռոտենբերգ Արկադին Պուտին Վլադիմիրի ամենամտերիմ անձանցից մեկն է:

Դե, այժմ պատկերացրեք, որ Ռոտենբերգ Նատալիան իր թեկնածությունն առաջադրի Մոսկվայի, Անկարայի (Ստամբուլի) կամ Բաքվի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, ոչ: Գիտե՞ք ինչու: Որովհետև, որևէ մեկն իր առջև նպատակ չի դրել արժեզրկել այդ մայրաքաղաքները: Երևանի պարագայում այդ նպատակը կա:
Ներկայացումը սկսված է: Հաճելի դիտում: