«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․ «Այսօր երևի վերջին անգամ եղա Բերձորում և Աղավնոյում։ Հաջորդ անգամ արդեն կգնանք նոր ճանապարհով։
«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»․ դեպի Արցախ այս հատվածում, որ Լաչինի միջանցքի սկզբնամասում է, ռուսական բազա է լինելու։ Հիմա շինաշխատանքներ են։
Մյուս լուսանկարը Տեղ գյուղից ներքև է․ Հայաստանը կառուցում է ճանապարհը, որը Կոռնիձորն անցնելով՝ միանալու է դեպի Արցախ Ադրբեջանի կառուցած 32 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցելու է Լաչինի միջանցքը»։