Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Տիգրան Արզաքանցյանը /և ոչ միայն նա, այլ շատերը/ առավելագույնս կարող էր երազել Գեղարքունիքի մարզի մեծամասնական տարածքում պատգամավոր ընտրվելու դաբրո ստանալը՝ քաղաքական հպատակության ու փողի քսակը իշխանությունների համար բացելու դիմաց, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո ազատության մթնոլորտը կարող է այնքան արբեցնել, որ արդեն կարող են մտածել նման կրթական ցենզով «վարչապետ» ու մայրաքաղաքի «քաղաքապետ» հավակնելու մասին, բայց արդեն զավեշտը կատարյալ ու անտանելի է դարձել նրա ու իր տիկնոջ հայաստանյան գաստրոլների արդյունքում։ Մեկը չկա՞ նրանց շրջապատում՝ բարեկամաբար խորհուրդ տա, որ երկիրն էլ ափսոս է, ժողովուրդն էլ հարգանքի արժանի, իրենք էլ՝ մեղք այս համազգային ծաղրուծանակին արժանանալու համար»։