Կոտայքի մարզի Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում այսօր՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 8։50-ին, միմյանց են բախվել են Nissan-ն ու Renault-ը։ 

ԱԻՆ-ից հայտնեցին, որ ավտովթարը տեղի է ունեցել «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց. կա 6 վիրավոր։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։