Ռուսաստանը եւ Հնդկաստանը շուտով կարող են փոխադարձաբար ընդունել Мир» եւ RuPay վճարային համակարգերը, տեղեկացրել է Deccan Herald-ը։

Ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերը շուտով կարող են ընդունել Հնդկաստանի բանկոմատներում եւ վաճառակետերում, քանի որ երկու երկրները շարունակում են քննարկել ֆինանսական այնպիսի համակարգի ստեղծման հարցը, որի վրա չեն ազդի ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցները։


Ռուսաստանը, հավանաբար, ճանապարհ կբացի նաեւ հնդկական RuPay վճարային համակարգի համար։ RuPay եւ «Мир» քարտերի փոխադարձ ընդունումը երկու երկրների ազգային վճարային ենթակառուցվածքներում թույլ կտա Հնդկաստանի ռուսաստանցի այցելուներին եւ հակառակը՝ առանց խնդիրների վճարումներ իրականացնել այդ քարտերի օգտագործմամբ։

Նշվել է, որ հարցը քննարկվել է երկու երկրների միջեւ բանակցությունների ընթացքում, այդ թվում օգոստոսի 17-ին եւ 18-ին Հնդկաստանի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի այցի ժամանակ։

Կողմերն աշխատում են Հնդկաստանի Ազգային վճարային կորպորացիայի (UPI) եւ Ռուսաստանի բանկի Արագ վճարումների համակարգի (FPS) Վճարումների միասնական ինտերֆեյս ստեղծելու ուղղությամբ, տեղեկացրել է DH-ի աղբյուրը։