«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում եւ դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաեւ նրանց ընտանիքի 10-ը անդամ: Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան եւ 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաեւ օտարերկրացի են:

Տեղեկանալու համար, թե վորոնշյալ ընտանիքի քանի անդամ է ժամկետային զինվորական ծառայություն անցել, ու քանիսն են նախազորակոչային տարիքում, հետեւաբար՝ նաեւ հաշվառված ՊՆ-ի կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել, ինչի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում