Թայվանն ու ԱՄՆ-ը 45 մլն դոլարի 6-ամյա պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է զինամթերքի և հարվածային ուղղաթիռների համար պահեստամասերի մատակարարում: Այս մասին հայտնում է Taipei Times-ը՝ հղում անելով Թայվանի ՊՆ-ին:

Խոսքը Apache և Black Hawk ուղղաթիռների սպասարկման մասին է, որոնք գտնվում են թայվանական բանակի սպառազինության կազմում: Պայմանագիրը կգործի մինչև 2028 թվականի դեկտեմբեր:

Գործարքի շրջանակներում կղզուն մատակարարվելու է զինամթերք՝ զրահատանկային, հրետանային և հրթիռային ուժերի համար, ինչպես նաև զենք՝ ռազմածովային ուժերի և ռազմական ավիացիայի համար, հայտնել է թերթի աղբյուրը: