ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը: «Հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում: