Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ինչպես վաղուց հստակ հասկացրել են, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։