Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար, հաղորդում է Սպուտնիկ Ղազախստանը։

«Տագնապով իմացա, որ այս ժամերին Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը Նուր Սուլթանում պատարագի ժամանակ:

Նա կոչ է արել շարունակել աղոթել այս երկրներում խաղաղ կարգավորման համար։