«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծել է հերթական ռազմական ագրեսիան, արտաքին քաղաքական հարթակներում բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես և, ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին։

Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիրների օրակարգում առաջնային է մնում այս իշխանությունների հեռացման և պարտված բանակցողին փոխելու օրակարգը, սակայն պատերազմական վիճակով պայմանավորված՝ փորձում են, օգտագործելով իրենց միջազգային կապերը, ստեղծված իրավիճակում լուծումներ գտնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին ընդդիմադիր քաղաքական գործիչները հեռախոսազանգերի ու տեսակապերի միջոցով փորձել են իրենց արտասահմանցի գործընկերների միջոցով ներկայացնել ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների, իսկ ավելի ստույգ՝ ռազմական հանցագործությունների մանրամասները՝ հորդորելով այս հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում և Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություններ հնչեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում