«Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց խոսքը, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ շտապել էին Բաղրամյան պողոտա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ պետականության կործանման վտանգի առաջ ենք. «Վիճակն օրհասական է, լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»,- դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց նա: