Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել։

Պետության ղեկավարի ավտոմեքենային եւ ուղեկցող ավտոմեքենային մարդատար ավտոմեքենան բախվել էր հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։ Նախագահը զննվել է բժշկի մոտ, լուրջ վնասվածքներ չկան, նշել է նա։

Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։ Նիկիֆորովի խոսքով՝ վթարի հանգամանքների հետաքննությամբ կզբաղվի ոստիկանությունը։