Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը անդրադարձավ ռազմաքաղաքական ղեկավարության՝ պատերազմին պատրաստ լինելու խնդրին. «Փորձը ցույց է տալիս և նաև ցույց են տալիս այն տեսանյութերը, որոնք համացանցում կան, որ կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն եղել, և հիմա մենք կարող ենք ուղիղ հարց տալ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ տարբեր գինու փառատոնների համար գումարներ են ծախսվում, ինչո՞ւ ՀՀ ներսում տարբեր միջոցառումներ են իրականացվում, բայց խրամատները հակառակորդի հրետակոծությունից ու ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար կահավորված չեն եղել: Յուրաքանչյուչ պատերազմական փուլից հետո, յուրաքանչյուր զինվորական կառույց, մանավանդ պետական ղեկավարման ամբողջ ապարատը, վերականգնողական կամ հետագայում նաև զարգացման խնդիրներ են իրականացնում՝ հաշվի առնելով նախորդ պատերազմի արդյունքները՝ և՛ դրական կողմերը, և՛ թերությունները: Այս հարցերը և՛ հանրությունը, և՛ մենք տալիս ենք այսօրվա իշխանություններին:

Ցավալին այն է, որ մեկ տարի շարունակ մենք ԱԺ-ում ահազանգում էինք, որ ՀՀ գերակա խնդիրը անվտանգությունն է, պաշտպանությունը, և մեկ տարի է՝ այսօրվա իշխանությունները մերժում են մեր բոլոր նախաձեռնությունները»: