Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե անկեղծ՝ չեմ հասկանում Փելոսիի այցի դեմ դժգոհությունները։ Մարդը գերտերության ներկայացուցիչ է ու գալիս է Հայաստան։ ԱՄՆ-ն մեզ թշնամի չէ, ավելին շատ հարցերում օգնել է։
Հիմա կասեք, թե հակառուսական օրակարգով է գալիս։ Ես կհամաձայնեմ, բա դա իր երկրի շահն է։ Թող Հայաստանի իշխանությունները այնքան խոհեմ գտնվեն, որ տիկին Փելոսիին հասկացնեն, որ մենք պատրաստ ենք ԱՄՆ հետ բարեկամություն անել, բայց ոչ Ռուսաստանին թշնամություն անելու գնով։
Ռուսաստանն իր շահերից ելնելով մեր աչքերով չի նայում Թուրքիային ու ես դա բնական եմ համարում, ուստի բնական կլինի ԱՄՆ-ին մենք էլ ռուսների աչքերով չնայենք։ Իսկ հակառուս չլինելու, թուրքերի գիրկը չընկնելու, ԱՄՆ-ին սուտ խոստումներ չտալու պահանջ միայն Հայաստանի իշխանություններից կարող ենք ունենալ, քանի որ մենք միայն նրանց ընտրելու իրավունք ունենք»: