ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր Twitter-ում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ուղիղ բանակցություններին։

«Այսօր ես ուղիղ բանակցություններ եմ վարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Ինչպես նշեցի հանդիպման ժամանակ, ժամանակն է, որպեսզի զորքերը դուրս գան, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։