Ադրբեջանը չի մասնակցի Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին: Այս մասին հայտնում է apa.az լրատվականը՝ հղում տալով Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային ընկերությանը:

Ավելի վաղ Manila Times-ը հայտնել էր, որ 4 երկրներ չեն մասնակցի յաս տարի կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին: Բացի Ադրբեջանից, մրցույթը բաց կթողնեն Գերմանիան, Բուլղարիան եւ Ռուսաստանը: