Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։