Սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի է ունեցել Եվրոպայի հայկական միությունների 15-րդ հոբելյանական համագումարը, որտեղ քննարկվել են ամբողջ աշխարհի հայերի առջև կանգնած մարտահրավերները:

Ինչպես հայտնել են Եվրոպայի հայկական միությունների ֆորումւ մամլո ծառայությունը համագումարին մասնակցել են Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 պետությունից, ինչպես նաև Հայաստանից և Իսրայելից: Համագումարի մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ պլան, որը ներառվել է նստաշրջանի բանաձևի մեջ, որը ներկայացվելու է մոտական ապագայում: Համագումարը ընդունել է նաև աշխարհասփյուռ հայությանը ուղղված կոչ, որտեղ մասնավորապես նշված է.
«Ներկայումս հայ ազգի առաջ կանգնած են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը մենք ժառանգություն են ստացել անցյալ դարերից և բազմաթիվ հայեր փորձում են վերացնել նրանց հասցրած վնասները և իրազեկել ապագա սերունդին պատմական անարդարությունների մասին, նրան մասնակից դարձնել հայրենասիրական ծրագրերի իրականացմանը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգի տակ է հայ ժողովրդի գոյությունը սեփական հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում, որը փաստացիորեն պատերազմի մեջ է գտնվում, որտեղ կաշառակերությունը անարդարությանը զուգահեռ դարձել է լուրջ խնդրի, որը սպառնում է ազգային անվտանգությանը` խժռելով ազգային ունեցվածքը, ռեսուրսները, չխնայելով անգամ բնությունը և մարդկանց, ապագա սերունդների առողջությունը, որը արտահայտվում է արտագաղթի մեջ, որի ծավալները մեծանում են ամեն օր: Նրան կերակրող աղբյուր է հանդիսանում Հայաստանի ռեժիմի կողմից իրականացվող քաղաքականությունը,որի հիմնված է անարդարության, անպատժելիության, իրենց իրավունքների համար պայքարող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելության և հեգնանքի հիման վրա:

Մարդիկ լքում են հայրենիքը` նախապատվությունը տալով ապրել և ստեղծագործել այլ երկրներում:

Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված վերոնշյալ իրավիճակը մենք կոչ ենք անում հայ ազգին, սփյուռաքահայությանը և Հայաստանին միանալ Եվրոպայի հայկական միության ֆորումի շրջանակներում ստեղծված «Համահայկական ֆրոնտին», որի հիմնական նպատակն է համախմբել ամբողջ հայության ներուժը արդարության, օրինականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության հաստատման և իշխանափոխություն կատարելու համար:
Հայության խնդիրները լուծել և Հայաստանի կառավարության անունից խոսել կարող է միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը, իսկ սփյուռքը իրավունք ունի և պարտավոր է անմիջականորեն մասնակցել ազգի փրկության այդ գործընթացին»: