Իտալիայի հեռացող վարչապետ Մարիո Դրագիի կառավարությունն ուժեղացրել է ռազմածովային դիտարկումներն ու հարավից եւ արեւելքից Իտալիա գազ տեղափոխող խողովակաշարերի վերահսկողությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Այս քայլը տեղի է ունեցել այս շաբաթ «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում արտահոսքի հայտնաբերումից հետո: ԵՄ երկրները հայտարարում են, թե իրենց կարծիքով՝ սաբոտաժ է տեղի ունեցել: Կրեմլը հայտարարել է, որ տեղի ունեցածը պետական ահաբեկչություն է համարում։


Խողովակաշարից արտահոսքերը եվրոպական այլ էներգետիկ ենթակառուցվածքներում հնարավոր սաբոտաժի մտահոգություններ են առաջացրել: