Ինչպես հայտնել էինք, Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. Զելենսկին ցանկություն է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։ Իրադարձությունն անսպասելի է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, գրում է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Նշվում է, որ Կոնգրեսում Կիևի դիմումի վերաբերյալ կարծիքները կիսվել են: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղիղ կերպով չի պատասխանել հարցին, թե աջակցո՞ւմ է արդյոք Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ կողմ է Կիևի անվտանգության երաշխիքներին։ Կոնգրեսական Մայքլ Քուիգլին էլ հայտնել է, որ Կիևի դիմումը պետք է աջակցություն ստանա։

Ըստ լրատվամիջոցի՝ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ուկրաինայի հրատապ դիմումը, որը պահանջում է անդամ բոլոր երկրների համաձայնությունը, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։