Քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխան վարչությունում տեղյակ են, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертово колесо» է կառուցվել:

Ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ասաց, որ տեղյակ են, դա շուտ է կառուցվել, մինչեւ հունիսը կառուցված է եղել: «Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեն, գրությունը եկել է»,-ասաց նա:


Քաղաքապետը հանձնարարեց, որ մինչեւ հաջորդ գործակարգավարական նիստին դրա վերաբերյալ արձանագրությունը կազմված լինի: