Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին դեմառդեմ հանդիպումը նախատեսվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին Պրահայում, փոխանցում է թուրքական Milliyet թերթը։

Այդպիսի հանդիպման հնարավորության մասին հայտարարում էին թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ Հայաստանի վարչապետը։ Այն կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների առաջին դեմառդեմ հանդիպումը հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումից ի վեր։