Ռուսաստանին եւ Ադրբեջանին հաջողվում է օպերատիվ որոշումներ կայացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների պայմաններում համագործակցության զարգացման վերաբերյալ, այդ միջոցառումներն արդյունք են տալիս, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սկոլկովոյում Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը՝, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցների պայմաններում կառավարության գծով օպերատիվ որոշումներ են կայացվում՝ ուղղված ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացմանը։ Այդ միջոցառումներն արդեն իսկ արդյունք են տալիս, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- ասել է Միշուստինը։


Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի, ասել է Միշուստինը։ 2022 թվականի հունվար-օգոստոսին երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտուրն աճել է 11,5 տոկոսով եւ գերազանցել է 2,2 մլրդ դոլարը։

«Իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել այդ ցուցանիշները՝ նոր հեռանկարային նախագծերի մեկնարկի, էներգետիկայի ոլորտում արդյունաբերական եւ արտադրական շղթաներ ստեղծելու, գյուղատնտեսական արտադրանքում տրանսպորտի նորացման հաշվին»,- ընդգծել է Միշուստինը։