Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, փոխանցում է РИА Новости-ն: «Այսօր ժամը 06։07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով վառելիք տեղափոխող գնացքի 7 շարժակազմերը բռնկվել են»,- հավելել են կոմիտեից:

ՌԴ նախագահը հանձնարարել է ձևավորել կառավարական հանձնաժողով՝ կատարվածի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար: