Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել երկիրը։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, հորդորում ենք հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական կալանավորման ռիսկերը»,-ասվում է հաղորդարգության մեջ։

Նախարարությունը նշել է, որ Իրանում գտնվող ֆրանսիացիները կալանավորման ու անարդար դատավարության ռիսկի են ենթարկվում, ինչի պատճառով էլ կարևոր է համարվում քաղաքացիների պաշտպանությունը: