Հայաստանի ընդդիմությունը մեղավոր է, որ չկարողացավ հասարակության լայն կոնսոլիդացիա ապահովել, թեեւ ամեն կերպ փորձեց դա անել՝ գնալով անձնազոհության։ Այս մասին հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի կարծիքով՝ սա վկայում է վատ կատարված աշխատանքի մասին։ «Հիմա մենք բարդ փնտրտուքի մեջ ենք։ Վստահ եղեք, մենք չենք հաշտվի եւ կհեռացնենք այս իշխանությանը։ Մեղադրեք մեզ, բայց նաեւ մտածեք, թե ինքներդ ինչ եք արել»,- ասաց Վարդանյանը։