Ինչպես պարզվել է Mobilephonechecker.co.uk համացանացային պորտալի կողմից անցկացրած վերջին հետազոտությունը տղամարդկանց 62%-ը առանց հարցենլու մտել են իրենց սիրեցյալի հեռախոսի մեջ, իսկ կանանց շրջակայքում հեռախոսային լրտեսների թիվը ավելի քիչ է շուրջ 34%: Այս տվյալները ստացվել են 2080 բրիտնացիների սոցհարցման հիման վրա:

Լրտեսների 89%-ը խոստովանել է, որ դա արել են ստուգելու համար արդյոք իրենց զուգընկերը չի վարում սիրային խոսակցություններ մեկ ուրիշի հետ: 52%-ը հաղորդել են, որ իմացել են իրենց զուգընկերոջ գաղտնաբառը, այդ պատճառով ուրիշի հեռախոսի մեջ են մտել առանց խնդիրների: 53%-ը մտել են հեռախոս կարդալու SMS նամակագրությունը, իսկ 42%-ը Facebook-յան անձնական խոսակցությունները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Միաժամանակ լրտես կանանց 59%-ը իսկական սկանդալ կստեղծեին իրենց զուգընկերոջ հետ նրա հեռախոսի մեջ սիրային նամակագրություն հայտնաբերելու դեպքում: Իսկ տղամարդկանց դեպքում այդպիսի սկանդալ կսարքեին 37%-ը:

31%-ը նշել է, որ կխզեին հարաբերությունները, որ իրենց ընկերը առանց հարցնելու մտնում է կարդալու իր նամակագրությունը: 36%-ը նշել է, որ ձև կգտնի իրեն ապահովելու համար, որպեսզի իր սիրեցյալը չկարողանա մտնել իր հեռախոսի մեջ: