Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը պետք է օգտագործել. վաղը դարձյալ ուշ է լինելու

Անշուշտ, ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը կայունության որոշակի գործոն է հայ- ադրբեջանական հարաբերություններում: Սակայն Հայաստանի քաղաքական էլիտան ու հասարակությունը մեծ սխալ արած կլինեն, եթե այս գործոնը չարաշահեն, ինչպես ժամանակին կարծեցին, թե արցախյան առաջին պատերազմից հետո Ռուսաստանը մշտապես երաշխավորելու է մեզ համար նպաստավոր ստատուս- քվոն:

Հիմա նույն իրավիճակն է: Վաշինգթոնը Բաքվին ճնշում/ հորդորում է, որ վերջինս իր օրակարգը կամ դրա մի մասը բավարարված կարող է տեսնել բանակցային ճանապարհով՝ Ալիևին հետ պահելով կրակելուց: Այսպիսով, Հայաստանի համար մի պատուհան է բացվել, որը հնարավոր է դարձնում հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

Պետք է օգտվել այս պատեհությունից, որովհետև Վաշինգթոնը չունի Բաքվի վրա ազդելու անսահմանափակ ռեսուրսներ ու, ի վերջո, չի երաշխավորում երկարատև մի ստատուս-քվո, որտեղ հակամարտության կողմերը չեն կարողանում գալ բանակցային լուծման»: