Բանակում կամավոր ատեստացիա կարող են անցնել նաեւ ժամկետային զինծառայողները՝ 6 ամիս ծառայելուց հետո: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ նախագիծը կառավարությունը կքննարկի առաջիկայում:

«Նոր նախագիծը՝ «Պաշտպան հայրենյացը», որը հավանաբար կքննարկենք կառավարության հաջորդ նիստում, այդ հնարավորությունը կընձեռի նաեւ ժամկետային զինծառայողներին»,-ասաց նա:


Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որով նխատեսվում է, որ կամավոր ատեստավորում անցնելուց հետո պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնակի ավելանալու է: Ատեստավորումը չանցած զինծառայողները հնարավորություն ունեն տարվա մեջ երկու անգամ նորից անցնել ատեստավորում: Եթե ամեն դեպքում չանցնեն ատեստավորումը, ապա նրանց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքվի: