Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպման՝ Ռուսաստանում, այս մասին գրում է РИА Новости-ն: Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»:

Հիշեցնենք՝ Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: