Ռուսական ահաբեկչության մեկ այլ տեսակ՝ թիրախավորում են էներգետիկ եւ կրիտիկական ենթակառուցվածքները: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30 տոկոսը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների ամբողջ երկրում։ Պուտինյան ռեժիմի հետ բանակցությունների համար տեղ չի մնացել»,-գրել է Զելենսկին։