Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։

Ըստ iրանական IRNA գործակալության, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, փոխանցում է ParsToday-ը։


«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։