Մարդու իրավունքի պաշտպանները լրագրողներին պատմել են սարսափելի պատմության մասին, ում ծնողները շտապել են նրան ամուսնացնել և ով մահացել է ուժեղ ներքին արյունահոսությունից` անմիջապես հարսանեկան առաջին գիշերից հետո: Այս մասին հաղորդում է New York Daily News-ը:

Այս ողբերգությունը տեղի է ունեցել Եմենի տարածքում անհամբեր ամուսնու պատճառով, ով իր անչափահաս հարսնացուից հինգ անգամ ավելի մեծ է եղել: Աղջիկը, որի մասին հայտնի է միայն անունը` Ռավան, մահացել է բազմաթիվ վնասվածքներից, որոնք ստացել է իր առաջին և վերջին սեռական գործողության արդյունքում: Արյունաքամ լինող երեխային կարողացել են հասցնել հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Քանի որ Եմենում վաղ ամուսնությունները ծնողների թույլտվությամբ սովորական բնույթ են կրում, դեռևս իշխանությունները անգամ չեն էլ մտածում մահացած աղջկա ծնողներին կամ ամուսնուն պատասխանատվության ենթարկելու մասին: