Հոկտեմբերի 20-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադն արձանագրել է 2 տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: