Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ կապված հարցին իպատասխան, Թուրքիայի նախագահը նշել է, թե Թուրքիան անկեղծորեն սպասում է, որ Հայաստանը կքննարկի Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագիրը, որը պատմական լավ առիթ է խաղաղության համար։ «Անկասկած Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում առաջընթացը կնպաստի Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը»,–ասել է Էրդողանը։