Ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանի որդին՝ Ալեքսանդր Օժելսկին, խնդրել է Ուկրաինային չեղարկել իր նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Նա հայտարարել է, որ հատուկ գործողության մեկնարկից հետո լքել է Ռուսաստանը և այժմ ապրում է Դուբայում՝ վարձակալած բնակարանում։

«Ես չեմ կարող հավատալ, որ այս պատժամիջոցների միակ պատճառը իմ կապն է այլ անձի հետ։ Ես արժանի չեմ այս պատժամիջոցներին: Ես ինձ ուկրաինացի եմ համարում»,- ասել է 22-ամյա Օժելսկին։

Alfa Group-ի և LetterOne հոլդինգի համահիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը փետրվարի վերջին հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Որպես սահմանափակումների հիմնավորում՝ մեջբերվել են նրա կապերը այլ անձի հետ: Ֆրիդմանը դատի է տվել պատժամիջոցները վիճարկելու համար։

Սեպտեմբերին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրիդմանը առաջարկել է 1 միլիարդ դոլար փոխանցել ուկրաինական Alfa Bank-ին՝ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Գումարը պետք է ուղղվեր Ուկրաինայում ենթակառուցվածքների, առողջապահության, սննդի և էներգետիկ անվտանգության հետ կապված նախագծերի ֆինանսավորմանը։ Ինքը՝ Ֆրիդմանը, հերքել է այս առաջարկի մասին լուրը: