Լրագրող Բորիս Մուրազին գրում է. «Ինչպես է արևմտյան քարոզչությունը ձեզ փորձում էշի տեղ դնել։ Որպեսզի բոլորդ քննարկեք տղաների ինքնասպանության թեման միայն նրանց գեյ լինելու կոնտեքստում, իրենք 15 տարեկան տղա երեխային գրում են 16-17 տարեկան, իսկ չափահաս տղամարդուն գրում են ՄԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՄԵԾ։ Հենց այս փոփոխությունները փոխում է ամբողջ պատկերը, որովհետև եթե սա մարդիկ իմանան, ապա առաջին հերթին կքննարկեն ՉԱՓԱՀԱՍԻ կողմից ԱՆՉԱՓԱՀԱՍԻ նկատմամբ արված սեռական ոտնձգությունը։ Բայց դե այս դեպքում գրանտներ ավելի քիչ կլինեն։
15 տարեկան երեխային շատ բաներում կարելի է մոլորեցնել ու հարցը հենց այս կենտեքստում պետք է քննարկվի։ Ինչպես անել, որ երեխաները ուռոդ չափահասների ազդեցության տակ չընկնեն»։